‘
Էստոնիան ԱՄՆ-ին է հանձնել իր երկրի քաղաքացի Վլադիմիր Չաշչինին, ում Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը կիբեռխարդախների խմբի ղեկավարն է համարում: Այդ հանցախումբը ավելի քան 100 երկրներում «վարակել» է մոտավորապես» 4 մլն համակարգիչ:
Տուժածների թվում է NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը, որը ստիպված է եղել իր համակարգիչների նորոգման վրա ծախսել ավելի քան 65 հազար դոլար: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում «վարակվել» է կես միլիոնից ավելի համակարգիչ:
34-ամյա Չաշչինի հանցակիցները համարվող անձինք նույնպես Էստոնիայի քաղաքացիներ են, որոնք ևս ձերբակալվել են էստոնական իշխանությունների կողմից և Միացյալ Նահանգներին են հանձնվել ավելի վաղ: Փոխանցում է BBC-ն:
‘