Էստոնիան արգելել է ՌԴ-ում գրանցված ավտոմեքենաների մուտքը

119

Էստոնիան սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 10-ից արգելում է ռուսաստանյան գրանցում ունեցող ավտոմեքենաների մուտքը՝ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ։

Այդ մասին հաղորդել է էստոնական պետական ռադիոհեռուստատեսության ERR կայքը՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարար Լաուրա Լյաետեմետսի հայտարարությանը։

«Լատվիայի և Լիտվայի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո մենք եկանք այն եզրակացության, որ սահմանափակումներն ավելի արդյունավետ են համատեղ պատժամիջոցներ սահմանելու դեպքում»,- նշել է մերձբալթյան հանրապետության ՆԳ նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍևաստոպոլի նահանգապետը հաղորդել է ՈՒՌՈՒ գրոհի մասին քաղաքի վրա
Հաջորդ հոդվածըՄխիթարյանն ու Զախարյանը հայտավորված են Չեմպիոնների լիգայի խաղերին