Էստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ստացած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

162

Էստոնիայի իշխանությունները հինգշաբթի օրը, ժամը 00։00–ից դադարեցնում են էստոնական հյուպատոսական հիմնարկներից շենգենյան վիզա ստացած ռուսաստանցիների մուտքը երկիր։

Այդ որոշումը օգոստոսի 11-ին կայացրել է բալթյան հանրապետության կառավարությունը։ Երկրի վարչապետ Կայա Կալլասն այդ առիթով հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերը հաշվի առնելով՝ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ ԵՄ մուտքը մարդու իրավունքների և տեղաշարժի ազատության հարց չէ, այլ արտոնություն նրանց համար, ում միությունում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ գործընկեր։

Այդ կապակցությամբ հարց է ծագել, թե արդյոք Էստոնիա կարո՞ղ են մուտք գործել այն ռուսաստանցիները, որոնք այլ երկրներից տրված շենգենյան վիզա ունեն։ Ինչպես նշել է ներքին գործերի նախարարը, այդպիսով, կասկածի տակ դնելով արգելքի արդյունավետությունը, Էստոնիա կարող է մուտք գործել 131 հազար մարդ, որ վիզա են ստացել Եվրոպայի այլ պետություններում։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըՑինցինատի. Նադալը պարտվել է աշխարհի 152-րդ ռակետին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը և ԵՄ-ն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հանդիպում են խնդրել