‘Էստոնիան դարձել է Եվրոպայի ամենաանկանխիկ երկիրը’

3415

‘

Էստոնիան ընդգրկվել է եվրոյի գոտու այն պետությունների շարքում, որոնք կենցաղում արագորեն ազատվում են թղթադրամներից ու մանրադրամներից: Այդ բալթյան երկրի բնակիչները ամենօրյա գնումների կեսից ավելիի դեպքում վճարում են բանկային քարտերով կամ այլ անկանխիկ միջոցներով:

Եվրոպական կենտրոնական բանկի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ եվրոյի գոտում կանխիկ գումարից վճարման առավել ժամանակակից միջոցների անցման գործընթացում առաջատարներն են Բենիլյուքսի երկրները, Էստոնիան և Ֆինլանդիան:

Նիդեռլանդներում 2016 թ. անկանխիկ վճարումները կազմել են 55 %, Էստոնիայում՝ 52 %, երրորդ տեղում Ֆինլանդիան է, որտեղ 100 գործարքից 46-ը կատարվել է բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակների, բջջային հեռախոսների և վճարման այլ անկանխիկ միջոցներով:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Տեղի կունենան ԱԺ լսումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը՝ Չեռնոգորիայում հեղաշրջման փորձով հարուցված գործի ֆիգուրանտ’