‘Էստոնիա. Ռուսաստանի ՌՕՈՒ օդանավը խախտել է Էստոնիայի օդային տարածքը’

650

Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը չորեքշաբթի հաստատել է այն տեղեկատվությունը, որ դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի ՌՕՈւ օդանավը խախտել է երկրի օդային տարածքը:

Ըստ հաղորդագրության՝ օդանավը Էստոնիայի օդային տարածքում է եղել մեկ րոպեից պակաս՝ խորանալով 0,4 կմ: Նշվում է, որ ինքնաթիռի այն սարքը, որն ավտոմատ կերպով նույնականացնում է ինքնաթիռը և հաղորդում հիմնական թռիչքային տվյալները, անջատված է եղել:

Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը նաև հաղորդել է, որ չճանաչված թիրախը նույնականացնելու համար էստոնական Էմարի ավիաբազայից, որտեղ Բալթյան երկրների օդային տարածքում պարեկելու համար տեղակայված է Գերմանիայի ՌՕՈՒ զորակազմը, օդ են բարձրացել  կործանիչներ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 461.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի հետ մարտերում զոհվել են 700 իրաքյան քրդեր’