‘
Վերջին րոպեներին գոլ խփելով, Ռոբերտո Մարտինեսի սաները «Լիվերպուլի» հետ խաղում ոչ ոքի գրանցեցին:
ԼԼիվերպուլյան երկու թիմերն էլ անցած մրցաշրջանը բավական լավ անցկացրին: Կարելի է նույնիսկ ասել վառ և գեղեցիկ: Նոր ֆուտբոլային մրցաշրջանի սկզբին թե «Լիվերպուլը», թե «Էվերթոնը» ունեն դժվարություններ: Նրանք նույնքան թեթև ու գեղեցիկ չեն խաղում, որքան անցած տարի, և մրցաշարանի աղյուսակի տվյալներով զբաղեցնում են միջնամասը: Մեսիսադյան դերբին գերազանց հնարավորություն էր ոչ միայն հաղթելու սկզբունքային հակառակորդին,այլև բարոյակահոգեբանական ուժ ստանալու՝ ապագա թռիչքի համար:
Առաջին իսկ րոպեներից հաղթելու ավելի շատ ցանկություն դրսևորեց «Լիվերպուլը»: «Կարմիրներն անմիջաես սկսեցին առաջ անցնել հակառակորդից իրենց արագությամբ, և հեշտությամբ էին ճեղքում հակառակորդի պաշտպանությունը, որն այս պահին ամենավատն է Պրեմիեր լիգայում:
«Լիվերպուլը» արագ և գեղեցիկ գրոհում էր, սակայն գոլային պահերի բանը գործնականում չէր հասնում: «Լիվերպուլին» սուր գրոհները ավարտին հասցնելու համար ակնհայտորեն պակասում էր իսկական կենտրոնական հարձակվողը. չէ որ իր բոլոր արժանիքներով հանդերձ, Բոլոտելին տուգանայինում վերջին հպումի հարձակվող չէ: Հենց այդ վերջին հպումն էր, որ չէր բավարարում: Հարվածները դարպասին հիմնականում հեռվից էին, իսկ վտանգավոր պահեր ստեղծվում էին միայն ստանդարտներից հետո:
Գլխավորը խաղի սկզբին դարձավ Գարեթ Բարիի անվան շուրջը պտտվող խոսակցությունները: Առաջին տասը րոպեի ընթացքում նա կարող էր 11 մետրանոց վաստակել սեփական դարպասի համար և ստանալ երկու դեղին քարտ: Սակայն, մրցավար Ատկինսոնը որոշեց սահմանափակվել միայն նախազգուշացումով:
Եթե «Լիվերպուլը» գործում էր թեթև և արագ՝ դաշտի կենտրոն հասնելով հաշված վայրկյանների ընթացքում, ապա «Էվերթոնը», ընդհակառակը, շատ ծանր էր մտնում մենամարտի մեջ:. Արդեն առաջին խաղակեսի վերջում խաղը դարձավ ավելի դանդաղ և գոլային պահերը ավելի քչացան: Վերջ ի վերջո «Լիվերպուլը», оգտվելով իր տարածքային առավելությունից գոլ խփեց. գնդակը վարպետորեն դարպասի վերին անկյունն ուղարկեց Սթիվեն Ջերարդը: Դրանից անմիջապես հետո Բալոտելին կարող էր հաղթական հաշիվ բերել իր թիմին, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:
Նույնիսկ գոլից հետո «կարմիրները» ամբողջությամբ վերահսկում էին խաղը; «Էվերթոնը» վախվորած հարձակվում էր՝ ասես չհավատալով իր հնարավորություններին: Ի վերջո, Ֆիլ Յագելկային հաջողվեց խփել պատասխան գնդակը:
ԼԻՎԵՐՊՈՒԼ—ԷՎԵՐԹՈՆ |
1-1 (0-0) |
1-0՝ Սթիվեն Ջերարդ 65՛, 1-1՝ Ֆիլ Յագիլկա 90՛ |
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 6.Դեյան Լովրեն, 18.Ալբերտո Մորենո, 19.Խավի Մանկիլյո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն, 31.Ռահիմ Ստերլինգ, 20.Ադամ Լալանա, 45.Մարիո Բալոտելլի (9.Ռիկի Լամբերտ, 88), 50.Լազար Մարկովիչ (10.Ֆելիպե Կոուտինյո, 60) |
ԷՎԵՐԹՈՆ. 24.Տիմ Հովարդ, 2.Տոնի Հիբերտ (27.Տիաս Բրաունինգ, 73), 3.Լեյթոն Բեյնս, 6.Ֆիլ Յագիլկա, 26.Ջոն Ստոնզ, 16.Ջեյմս Մաքարթի, 17.Մուհամեդ Բեշիչ (5.Սամուել Էտոո, 80), 18.Գարեթ Բերի, 10.Ռոմելու Լուկակու, 11.Կեվին Միրալաս (7.Այդեն Մակգիդի, 31), 14.Սթիվեն Նայսմիթ |
Զգուշացում՝ Սթիվեն Ջերարդ 69՛ (Լ), Ալբերտո Մորենո 90՛ (Լ), Գարեթ Բերի 2՛ (Է) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն |
47 |
ԳՆԴԱԿԻ % |
53 |
24 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
11 (5) |
8 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
8 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
2 |
2 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
‘