‘
«Էվերթոն»-ը պաշտոնապես հայտարարել է «Սուոնսի»-ից Գիլֆի Սիգուրդսոնի տրանսֆերը ձեռք բերելու մասին: 27-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր:
Գործարքի ճշգրիտ արժեքի մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ «Էվերթոն»-ը իսլանդացի կիսապաշտպանի տրանսֆերի համար «Սուոնսի»-ն վճարել է 45 մլն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային գումար է «կապույտներ»-ի պատմության մեջ:
Գիլֆի Սիգուրդսոնը «Սուոնսի» էր տեղափոխվել 2014 թվականին «Տոտենհեմ»-ից: Ուելսը ներկայացնող ակումբի կազմում նա մասնակցել է 131 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ:
‘