‘
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրե Գոմեշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոն»-ում կարող է դառնալ մերսիսայդյան ակումբի լիիրավ անդամ:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ անգլիական թիմի սպորտային տնօրենը մոտ օրերս կժամանի Կատալոնիա, որպեսզի քննարկի պորտուգալացու տրանսֆերը ձեռք բերելու մանրամասները:
«Կապտանռնագույններ»-ն իրենց հերթին պատրաստ են զիջել խաղացողին, եթե շահավետ առաջարկ ստանան:
‘