‘Էտնայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ’

2136

Սիցիլիայում, Եվրոպայի ամենաակտիվ Էտնա հրաբխի շրջանում, տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, հաղորդել են լրատվամիջոցները:

Իտալական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում, վնասվել են մի քանի շինություններ:

Էտնա հրաբուխն սկսել է ժայթքել դեկտեմբերի 24-ին, որից հետո այդ շրջանում մի քանի ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Հրաբխի մոխիրը ծածկել է մոտակա մի քանի գյուղեր, ժամանակավորապես փակվել է Կատանիայի օդանավակայանը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Express. Հնարավոր է Մխիթարյանն ավելի շուտ վերադառնա խաղադաշտ’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Բուֆոնի ապագայի վերաբերյալ’