‘Էտո՚ Օ-ն ներողություն է խնդրել մարզչից’

570

«Սամպդորիայի» նորեկ հարձակվող Սամուել Էտո՚ Օ-ն իր վարքի համար ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչից:

«Նա ներողություն է խնդրել իր սխալների համար: Մեզ մոտ արդեն ամեն ինչ կարգին է: Էտո՚ Օ-ն իր կարիերայի ընթացքում շատ տիտղոսներ է նվաճել եւ առաջնությունում կարող է մեզ օգնել: Սակայն նա դեռ լավագույն մարզավիճակում չէ: Էտո՚ Օ-ն ջանասիրաբար մարզվում է հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,-մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ ավելի վաղ Էտո՚ Օ-ն հրաժարվել էր մասնակցել թիմի լրացուցիչ մարզմանը եւ ինքնակամ հեռացել էր ակումբի մարզաբազայից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կոլումբիացին Իտալիայի առաջնությունում 2 անգամ փոխարինման է դուրս եկել:

Նախորդ հոդվածը‘Զախարյան. ԱԷԿ նոր էներգաբլոկը կշահագործվի 2027-ին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուների բողոքը` «Ձեր ժպիտը մեր ամոթն է» (տեսանյութ)’