‘Էրդողանը ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա’

1415

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ 102 երկրների ներկայացուցիչների, հրավիրել է ապրիլի 24-ին Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, որը ծավալուն հոդված է հրապարակել այս թեմայով: Թերթը նշում է, որ 2015 թվականի ապրիլի 23-24-ին Ստամբուլում կազմակերպելով «Խաղաղության միջազգային համաժողով»` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դարդանելի համար ճակատամարտում այդ երկրի հաղթանակի առթիվ: Հիշեցնենք, որ Դարդանելի օպերացիայով Առաջին աշխարհամարտի ժամանակ Անտանտայի երկրները, Մեծ Բրիտանիայի առաջարկով, փորձել են գրավել Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը՝ այդպիսով ծովային ճանապարհ բացելով դեպի Ռուսաստան: Չնայած գործադրած մեծ ջանքերի՝ Դարդանելի օպերացիան անհաջողության էր մատնվել:

Նշենք նաև, որ 2014 թ. օգոստոսին Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի նախագահ Էրդողանին էր հանձնել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին Երևանում ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էրդողանը հրավերին պաշտոնապես դեռ չի պատասխանել, սակայն այս քայլով ակնհայտ է դառնում, որ Էրդողանը Հայաստան չի գալու:

Նախորդ հոդվածը‘Բենզինի գները նվազել են 1 լ դիմաց 10 դրամով’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Պերմյակովին հայկական կողմը տրամադրվել է հանրային պաշտպան’