‘Էրդողանը դատապարտվել է՝ հա- թուրքական բարեկամության հուշարձանն «այլանդակ» անվանելու համար’

1047

Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի ստեղծագործությունն անարգելու մեջ եւ նրան պարտավորեցրել է 10 հազար լիրա (շուրջ $4000) փոխհատուցում վճարել հեղինակին, տեղեկացնում է Hurriyet-ը: Խոսքը հայերի եւ թուրքերի բարեկամության հուշարձանի մասին է, որը կառուցվում էր Կարսում 2000-ականների երկրորդ կեսին:

Դատարանում Էրդողանի շահերը ներկայացնող փաստաբանը պնդել է, որ այն ժամանակվա վարչապետը ոչ թե անարգել է արվեստի ստեղծագործությունը, այլ քննադատել է այն:

Արձանի հեղինակը՝ քանդակագործ Մեհմեթ Աքսոյն, իր հայցում նշել էր, որ 2011-ին կառուցվող օբյեկտ այցելած Էրդողանը արվեստի գործը «այլանդակ» է անվանել: Աքսոյի կարծիքով, դա վիրավորական էր: Նա  քաղաքական գործչից 100 հազար լիրայի փոխհատուցում է պահանջել:

Հեղինակների մտահղացմամբ, հայ-թուրքական բարեկամության հուշարձանն իրենից ներկայացնում էր երկու կանանց, դիմացը՝ բացված ափ: Նախագծի համաձայն՝ հուշարձանի բարձրությունը 30 մետր էր:

2006-ին մեկնարկած շինարարությունը դադարեցվել է 2011-ին՝ Էրդողանի հրամանով: 

Նախորդ հոդվածը‘Փաշինյանի պատասխանը 2011-ին Ազատության հրապարակ Կոնգրեսի մուտքը շահարկողներին’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ընդդիմության դեմ Սերժ Սարգսյանի բռնաճնշումներին — CivilNet ‘