‘Էրդողանը «թափ է տալիս» կառավարությունը’

862

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի պատճառով փոխել է թուրքական կառավարության տասը անդամների: Վարչապետը նաև ազատել է կառավարության ազդեցիկ նախարարներից Էգմեն Բաղիշին, որը զբաղեցնում էր Եվրամիության հարցերով նախարարի պաշտոնը: Նրա անունը նույնպես շրջանառվում էր կոռուպցիոն սկանդալում: Թուրքական կառավարության նոր կազմի մասին դեռ տեղեկություններ չկան:

Նշենք, որ ավելի վաղ իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացել էին ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զավեր Չագլայանը, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրակտարը: Նախարարների դեմ գլխավոր դատախազությունը գործեր է պատրաստում կաշառակերության մեղադրանքով: Այս նախարարների որդինեը ձերբակալվել էին դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիայի շրջանակներում: Հակակոռուպցիոն այս արշավի շրջանակներում արդեն ձերբակալվել է 50 կասկածյալ: Համաձայն կառավարության հայտարարության՝ այս արշավը անսպասելի է եղել նաև երկրի ղեկավարության համար: 

Նախորդ հոդվածը‘Գուլնարա Կարիմովայի առանձնատանը «թանգարանային կտավներ» են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Պատերազմի մասնակիցը Ադրբեջանում ինքնահրկիզման է դիմել’