‘
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը վերջին ժամանակաշրջանում առաջին զրույցն էր, որի ընթացքում իրենք երկուսն էլ «նույն ալիքի» վրա էին գտնվում: Հաղորդում է Fox News-ը:
Էրդողանը նաեւ հայտարարել է, թե մոտ ժամանակներս շարունակելու է ԱՄՆ նախագահի հետ շփումները: Նրա խոսքերով, ինքը պլանավորում է քննարկել Սիրայի կողմից քրդերին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ ազգայնական գործիչ եւ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեության հարցերը:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Էրդողանն ու Թրամփը քննարկել են սիրիական հարցը:
Հաղորդում է gazeta.ru-ն:
‘