‘Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում որոտացած պայթյունի համար’

1059

Թուրքիայի նախագահը խոստացել է պատժել երկրի մայրաքաղաք Անկարայում որոտացած հուժկու պայթյունի կազմակերպիչներին, որի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, 61 հոգի վիրավորվել են: Զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք:

«Թուրքիան չի հապաղի օգտվելու ինքնապաշտպանության իր իրավունքից ՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում և ցանկացած դեպքում»,- ասվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ: Էրդողանը հետաձգել է իր այցը Ադրբեջան, իսկ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի մեկնել Բրյուսել, որտեղ պետք է քննարկվեր դեպի Եվրոպա ներգաղթի հարցը:

Պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ դրա կողքով անցնելիս են եղել զինծառայողներին տեղափոխող ավտոբուսներ, հայտարարել է Անկարայի նահանգապետի գրասենյակը: Պայթյունը տեղի է ունեցել խորհրդարանի և գլխավոր շտաբի շենքերի մերձակայքում:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Անվտանգության ծառայությունները մեղադրում են «Իսլամական պետության» ծայրահեղականներին, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցությանը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է «Լոկոմոտիվի» կիսապաշտպանը թուրքերին ցուցադրել իր շապիկը՝ Պուտինի դիմապատկերով’
Հաջորդ հոդվածը‘Հրեշի լեգիտիմությունը’