Էրդողանը ծրագրում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ

173

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ անցկացնել ՌԴ և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մեր պարոն նախագահը բանակցություններ կանցկացնի Պուտինի և Զելենսկու հետ։ Մեր ջանքերն ուղղված են նրան, որ կազմակերպենք նրանց հանդիպումը»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը РИА Новости-ին հաղորդել է, որ թուրք առաջնորդը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Պուտինի հետ առաջիկա օրերին։ Մինչդեռ թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը չի նշել՝ բանակցությունները կանցկացվեն հեռախոսո՞վ, թե՞ առերես։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան չի ճանաչում հանրաքվեները Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում
Հաջորդ հոդվածըԻժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի