‘Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում’

748

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է Թուրքիայի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում:

Քվեաթերթիկների համարյա 100% հաշվարկից հետո Էրդողանը հավաքել է 51,7%:

Այսպիսով, Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ է համարել ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես հայտնել է ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը, քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Էրողանի գլխավոր մրցակից՝ ընդդիմության միասնական թեկնածու  Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էկմելեդդին Իհսանօղլուն հավաքել է ընտրողների ձայների 38,9%-ը: Երրորդ թեկնածուն՝ ազգությամբ քուրդ Սելահադդին Դեմիրթաշը ստացել է ընտրողների ձայների 9%-ը: Իհսանօղլուն արդեն ճանաչել է իր պարտությունը և շնորհավորել է Էրդողանին:

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Հալածյալության» մանկական հիվանդություն’