‘
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն ձևակերպումը, թե Մոսկվան և Անկարան միևնույն կերպ չեն հասկանում, թե քրդական որ կազմավորումները Սիրիայում պետք է համարել ահաբեկչական: Այդ մասին Թուրքիայի առաջնորդն ասել է NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Իմ կառավարության կազմում երկար տարիներ աշխատել են իմ քուրդ եղբայրները: Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ այդպես ասել: Ենթադրում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարն արդեն անհրաժեշտ նախազգուշացումն արել է»,- ասել է Էրդողանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը Վիետնամական հեռուստատեսությանը, Չինաստանի կենտրանական հեռուստատեսությանը և չինական Phoenix հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը և Թուրքիան «նույն կերպ չեն հասկանում, թե քրդերից ում համարեն ահաբեկիչներ»«: Լավրովի խոսքով՝ Անկարան «հատուկ դիրքորոշում ունի», Մոսկվան «հասկանում է» նրա անհանգստությունը, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է թացը չորից տարբերել և տեսնել, թե քրդական ջոկատներից որն է, իսկապես, ծայրահեղական և վտանգ է ներկայացնում թուրքկան հանրապետությանը»:
Փոխանցում է tass-ը:
‘