Նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել Թուրքիայում, որն այլևս արտասահմանից էներգապաշարների մատակարարումների կարիք չի ունենա։
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նավթ են գտել հարավարևելյան Գաբար շրջանում, 2,6 կմ խորության վրա։ Հանքատեղիի արտադրական հզորությունը կազմում է օրական 100 հազար բարել։ Այնտեղից ավելի շատ նավթ կարդյունահանվի, քան Թուրքիայի բոլոր մնացած նավթային հանքավայրերից։ Թուրքիան այլևս չի լինի էներգապաշարների մատակարարման կարիք ունեցող երկիր։ Մենք կդառնանք մի պետություն, որն ինքն է ընդունակ էներգապաշարներ մատակարարել»,- ընդգծել է նա։
Թուրք առաջնորդի խոսքով՝ հումքն այդ հանքավայրից արդեն հասնում է նավթամշաման գործարաններ։
Ածխաջրածինների նոր աղբյուրի հայտնաբերման մասին հայտարարությունն Էրդողանը արել է Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից 12 օր առաջ։
Փոխանցում է tass.ru-ն։