Էրդողանը հայտարարել է, որ լարվածությունն աշխարհում սաստկանում է

337

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում լարվածությունն աճում է այն պատճառով, որ որոշ երկրներ փորձում են պատնեշվել մյուսներից։

«Թուրքիան անկեղծորեն հավատում է, որ Անկարայի և Շանհայի  համագործակցության կազմակերպության միջև հարաբերությունների զարգացումը կշարունակվի»,- ասել է թուրք առաջնորդը։

 Էրդողանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է ընդլայնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ գլխավորապես անվտանգության բնագավառում։

Էրդողանը հայտարարել է, որ հիմա ավելի արդարացի աշխարհակարգ հաստատելու անհրաժեշտություն կա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանի դեսպանը ԱՄՆ-ը համեմատել է «վատ տեսնող կովբոյի» հետ
Հաջորդ հոդվածըՎոլոդինը մեկնաբանել է Լեհաստանի նախագահի հայտարարությունը