‘Էրդողանը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների կողմնակից է’

1028

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների կողմնակից է, հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:

Խորհրդարանում իր ելույթում նա անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին. «Կիպրոսի, Ադրբեջանի հողերի օկուպացման և 1915 թվականի իրադարձությունների հարցերի նկատմամբ մենք դրսևորում ենք անաչառ, կառուցողական և խաղաղ դիրքորոշում»,- ասել է սահմանակից երկրի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ընդունել է ձեռներեցներին և զարմացել օրենքի հնարավոր հետեւանքներից’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հայհոյանքի սխալ ընկալում’