‘Էրդողանը հիասթափվել է ԵՄ-ից’

2747

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիասթափություն է հայտնել իր երկրի նկատմամբ Եվրամիության վարած քաղաքականությունից: Այդ մասին նա ասել է Ռուսաստան կատարելիք այցից առաջ ТАСС-ին տված հարցազրույցում:

«ԵՄ-ն արդեն 53 տարի «ֆռռացնում» է մեզ: Մենք անընդհատ ապացուցում ենք մեր շիտակությունը և նույնն էլ ԵՄ-ից ենք ակնկալում: Նա պետք է հրաժարվի երկակի չափորոշիչներից»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:

Օգոստոսի 9-ին Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Էրդողանը նաև նշել է. « Իմ բարեկամի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերությունների համար: Մեր երկրները միասին շատ անելիքներ ունեն»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Medialab-ի խմբագրի մեքենան ջարդել եւ գողացել են ծաղրանկարները. Hetq’
Հաջորդ հոդվածը‘«Սինգֆիլդի գավաթ»․ Արոնյանն առաջատարների թվում է’