Էրդողանը հունվարից կսկսի տեղական իշխանությունների ընտրությունների քարոզարշավը

374

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարից կսկսի մարտի 31-ին կայանալիք տեղական իշխանությունների ընտրությունների քարոզարշավը։

Ինչպես հաղորդել է A Haber հեռուստաալիքը, պետության ղեկավարը մտադիր է խոշոր հանրահավաքներ անցկացնել 50 շրջաններում, 30 շրջկենտրոններում նախատեսված են ամենախոշոր քարոզչական ակցիաները։

Էրդողանը կայցելի նաև փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններ։ Անկարայում և Ստամբուլում նախընտրական շտաբը մտադիր է ավանդաբար անցկացնել ամենանշանակալի ակցիաները՝ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ։

Նախագահի գլխավորած իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը իր նախընտրական շտաբները շրջաններում կսկսի բացել հունվարի 1-ից։ Հունվարի 15-ին Անկարայում, ինչպես սպասվում է, կհրապարակվեն իշխանության տեղական մարմիններում թեկանծուների, այդ թվում՝ խոշոր քաղաքների քաղաքապետների թեկնածուների ցուցակները։

Նախորդ հոդվածըՆերկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի համար
Հաջորդ հոդվածըBloomberg.ԿՀՎ տնօրենը դարձել է ԱՄՆ-ի գլխավոր բանագնացը Գազայում պատանդների ազատագրման հարցով