Էրդողանը մեկնում է Հյուսիսային Կիպրոս

629

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հյուսիսային Կիպրոս՝ 1974 թ․ Թուրքիայի՝ կղզի ներխուժելու տարեդարձի կապակցությամբ։

Այդ ներխուժման արդյունքում ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ոչ մի երկիր չի ճանաչել՝ բացի Թուրքիայից։

Կիպրոսցի հույները Էրդողանի այցը կղզի համարում են սադրանք։ Անցյալ երեքշաբթի թուրքական նավատորմի նավը մի քանի կրակոց էր արձակել Կիպրոսի ափի պաշտպանության նավակի ուղղությամբ՝ կղզու հյուսիսի և հարավի բաժանարար գծից ոչ հեռու։

Նախորդ օրը Էրդողանի վարչակազմի՝ Կապի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում Կիպրոսի և Հունաստանի իշխանություններին խաղաղ գոյակցության կոչ է արել։

«Եթե մենք չենք ուզում այս տարաձայնությունները ժառանգել մեր զավակներին, ապա պետք է իրատես լինենք։ Ամենաիրատեսական որոշումը երկու պետությունների սկզբունքն է, որի պարագայում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը հավասար իրավունքներ ունի իր հարավային հարևանի հետ»,- ասել է նա։

Փոխանցում է BBC-ն։ 

Նախորդ հոդվածըԲրիտանական դատարանը կրկին որոշելու է, թե ում է տրվելու Վենեսուելայի ոսկին
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Ամբողջ աշխարհում լրագրողներին հետևել են լրտեսական ԾԱ-ի օգնությամբ