Էրդողանը մտադիր է Գլազգոյում Բայդենի հետ քննարկել F-35-ի թեման

733

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գլազգոյում իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր թեման կլինի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։

Այդ մասին նա հայտնել է թուրք լրագրողներին օդանավում, Ադրբեջանից վերադառնալիս։ Հարցազրույցից չորեքշաբթի օրը հատվածներ է հրապարակել Anadolu-ն։

«Ըստ երևույթին՝ Հռոմում և Գլազգոյում օրակարգերը փոխվել են։ Հավանաբար՝ մեր հանդիպումը կկայանա ոչ թե Հռոմում, այլ Գլազգոյում։ Եվ այդ հանդիպմանը, իհարկե, ամենակարևոր թեման կլինի F-35-ի հետ կապված իրավիճակը»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Անկարան ամերիկյան կործանիչների համար վճարել է 1,4 մլրդ դոլար։

«Ինչ վերաբերում է այդ գումարին, ապա մենք պետք է քննարկենք՝ ինչպես վարվել դրա հետ։ Ինչպիսի՞ն կլինի այդ գումարը մարելու ծրագիրը ԱՄՆ-ի կողմից»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն արձագանքել է Թայվանի վերաբերյալ Բլինքենի հայտարարությանը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2074 դեպք, 39 մահ