‘Էրդողանը նախազգուշացրել է Իդլիբի գրոհի դեպքում ծանր հումանիտար ճգնաժամի մասին’

1941

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ հյուսիսային Իդլիբ նահանգում սիրիական կառավարական զորքերի հարձակումը կարող է ծանրագույն մարդասիարական ճգնաժամի պատճառ դառնալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար:

«Վարչակարգի հարձակումը… մեծ ռիսկեր առաջ կբերի Թուրքիայի համար, մնացյալ ամբողջ Եվրոպայի համար և նրա սահմաններից դուրս»,- ասվում է Էրդողանի հոդվածում, որ հրապարակվել է The Wall Street Journal թերթում: Նա հավելել է, որ «ամբողջ աշխարհը ստիպված կլինի շատ բարձր գին վճարել»:

«Համաշխարհային հանրության բոլոր անդամները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը Իդլիբի վրա հարձակման դեպքում: Անգործության հետևանքները վիթխարի կլինեն»,- հավելել է Էրդողանը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Քրգործ՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի կապիտանի մահվան դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Մամուլ. ԵՄ առաջնորդների «Փրկել Թերեզային» գործողությունը’