‘Էրդողանը շնորհավորել է Ջամալային՝ «Եվրատեսիլում» հաղթանակի կապակցությամբ’

1470

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է երգչուհի Ջամալային, որը «Եվրատեսիլ-2016» մրցույթում ներկայացրել է Ուկրաինան «1944» երգով և գրավել առաջին տեղը: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի նախագահը զանգահարել է Ջամալային և նրան նորանոր հաջողություններ է մաղթել: Երգչուհին շնորհակալություն է հայտնել և նշել, որ զգացված է Թուրքիայի ղեկավարի ուշադրությունից:

Մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային փառատոնի եզրափակիչը, որտեղ հաղթող ճանաչվեց ուկրաինացի երգչուհին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի թաթարների դեպորտացիայի մասին պատմող իր երգով:

Մայիսի 16-ին Ջամալային շնորհվել է Ուկրաինայի ժողովրդական երգչուհուն կոչում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կաննի կինոփառատոնում մեծարել են Ռոբերտ դե Նիրոյին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ’