‘Էրդողանը Պոռոշենկոյին խոստացել է, որ Թուրքիան չի ընդունի Ղրիմի անեքսիան’

4592

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան:

Ուկրաինայի նախագահի կայքի հաղորդման համաձայն՝ Էրդողանը Պոռոշենկոյին հավաստիացրել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայի անկախության և միջազգայնորեն ընդունված սահմաններով տարածքային ամբողջականության հարցում չի փոխվել:

«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի ճանաչում Ղրիմի օկուպացիան և կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին՝ Պոռոշենկոն հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի կառավարությանը և Էրդողանին՝ հուլիսի 15-16-ի պետական հեղաշրջման փորձից հետո:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռիո-2016. Բրազիլացիները երկրորդ ոսկե մեդալը նվաճեցին վոլեյբոլում’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնի հիմնադրամը միլիոններ է ստացել մարդու իրավունքները ոտնահարող երկրներից’