Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում «պարտականությունները չկատարելու» մեջ

109

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ռուսաստանյան կողմը չի կատարել, 2019 թ․ պայմանավորվածության համաձայն՝ «քրդական կազմավորումներից սիրիական շրջանները մաքրելու» պարտականությունը։

ՌԴ-ն և Թուրքիան 2019 թ․ հոկտեմբերին 10 կետերից բաղկացած փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, մասնավորապես՝  Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության գոտու սահմաններից ռուսաստանյան ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները դեպի սիրիական սահման տեղափոխելու վերաբերյալ՝ քրդական ջոկատները և նրանց սպառազինությունը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռացնելու համար։

Այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, թե քրդերի տեղափոխությունն ավարտվել է ժամկետից շուտ։ Դրանից հետո սկսվել էր ռուսաստանա-թուրքական համատեղ պարեկությունը։

«Մենք նաև ռուսաստանյան կողմի հետ պայմանավորվածություն ունենք Սոչիում 2019 թ․։ Նրանց վրա է ընկնում տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու պատասխանատվությունը։ Ցավոք, թեպետ մենք բազմիցս հիշեցրել ենք դրա մասին, նրանք դա չեն արել և չեն անում։ Մենք ասել ենք, որ չենք լռելու և քայլեր կձեռնարկենք ահաբեկիչների դեմ, եթե նրանք դա չեն կարողանում անել․․․ Այստեղ ոչ մի սահմանափաում չկա։ Այդ գործողության անցկացումն օրկարգում է։ Մենք անում ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ օդից և ցամաքից։ Եվ կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել է Էրդողանը օդանավով Քաթարից վերդառնալու ճանապարհին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՌոնալդուն`Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին