Էրդողանը վստահում է Ռուսաստանի դիրքորոշմանը Լեհաստանի միջադեպի հարցում

159

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն՝ Ռուսաստանը կապ չունի Լեհաստանում հրթիռի անկման  միջադեպի հետ։

«Մեզ համար կարևոր է, թե Ռուսաստանն ինչ է ասել․ «Մենք կապ չունենք»։ Բացի այդ, Շոլցը մեր առավոտյան հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել այդ միջադեպը։ Նաև կարևոր է, որ Բայդենը հերքել է հրթիռի ռուսաստանյան պատկանելիությունը»,- հայտարարել է Էրդողանը G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թ․ ընտրություններին մասնակցելու մասին
Հաջորդ հոդվածըՎիդոդո․ G20-ը փետրվարից ի վեր՝ առաջին համատեղ հռչակագիրն է ընդունել