‘
Օլիմպիադա-2020-ին հյուրընկալելու հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Տոկիոյի և Ստամբուլի հարցում գերապատվությունը առաջինին տալը խզում է կապը 1,5 միլիարդանոց մուսուլմանական աշխարհի հետ, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Տոկիոն ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կողմից հայտարարվել է Օլիմպիադա-2020-ի մայրաքաղաքը սեպտեմբերի 8-ին Բուենոս-Այրեսում կայացած 125-րդ նստաշրջանում: Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար պայքարում էին Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը: Մադրիդի՝ մրցապայքարից դուրս մնալուց հետո Տոկիոն հավաքել է ՄՕԿ-ի 60 անդամների ձայնը, Ստամբուլը՝ 36: «Տոկիոն արդեն ընդունել է Օլիմպիադան, իսկ Ստամբուլը՝ ոչ: Դա անարդար է: Այդ կերպ ՄՕԿ-ի անդամները խզում են կապերը մեկուկես միլիարդանոց մահմեդական աշխարհի հետ»,- վարչապետի խոսքերն է մեջբերում Bugum թերթը: Էրդողանի խոսքերով՝ Ստամբուլն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Օլիմպիական խաղերի մայրաքաղաքին: «Ստամբուլը ոչ մի թերություն չունի: Մենք անցել ենք Ֆրանսիային: Եթե մենք հաղթեինք Օլիմպիադան հյուրընկալելու հարցում, շատ առավելություններ կլինեին: Ինչ խոսք, մենք հիասթափված ենք»,- ասել է թուրք վարչապետը, ով, ի դեպ, քվեարկության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո հայտարարել էր՝ «մենք հարգում ենք կոմիտեի որոշումը», փոխանցում է РИА Новости-ն:
‘