‘Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդ. Նալբանդյանը. Սերժ Սարգսյան’

674

Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու նորընտիր նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, և, «հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով»: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը «Միասին-2014» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը դեպի անմար կրակ, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է:

Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խաջիմբան հայտարարել է Աբխազիայի ընտրություններում իր հաղթանակի մասին’