‘Էրդողանի թիկնապահների «ախորժակը բացվում է ուտելիս». Նրանք ծեծել են ՄԱԿ-ի աշխատակիցներին (բացառիկ)’

2812

‘

ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ iLur.am-ի հատուկ թղթակից Աննա Նազլոյանը Նյու Յորքցի իր հերթական ռեպորտաժում ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության միջանցքներում տեղի ունեցած մի իրադարձություն, որը մոռացության է մատնվել ինչ-ինչ պատճառներով:

Մեր թղթակիցը հիշեցնում է այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Թուրքիայի նախագահի թիկնապահները նրա իմացությամբ եւ, հավանաբար անգամ, ցուցումով, ծեծում են Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ բողոքի ցույց անողներին: Դրանից հետո թիկնապահները հանգիստ նստեցին օդանավ եւ հեռացան Ամերիկայից: Շատ ամերիկյան վերլուծաբաններ այդ օրերին տարակուսած նշում էին, որ եթե նախագահ Էրդողանը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ապա նրա թիկնապահները՝ հաստատաբար ոչ:

 Դրանից հետո, սակայն ավելի տարակուսելի միջադեպ է տեղի ունեցել արդեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր կեցավայրում: Կրկին Էրդողանի այցի ժամանակ նրա թիկնապահները ընդհարվում են ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս՝ որոշակի տարածք չմտնելու օրինական պահանջին: Էրդողանի թիկնապահները դաժանաբար ծեծում են անվտանգության աշխատակիցներին, իսկ նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստանում:

Մանրամասները՝ տեսանյութում

‘

Նախորդ հոդվածը‘Սեւանից ջրառի հետեւանքով մեկ ամսում լճի մակարդակն իջել է 7 սմ-ով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակել այլ իսպանական ակումբի կազմում’