‘
Հինգշաբթի Ուկրաինայի իշխանությունները հաստատել են, որ նախորդ օրը Թուրքիային են հանձնել թուրք բլոգեր և լրագրող Յուսուֆ Ինանին, որը կասկածվում է ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին տեղեկացրել է AFP գործակալությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնական հայց է ներկայացրել Ուկրաինային՝ պահանջելով արտահանձնել Ինանին: Այս տարվա հուլիսին այդ հայցը բավարարել է:
Anadolu գործակալությունը գրել է, որ գործողությանը մասնակցել են թուրքական հատուկ ծառայությունները: Լրագրողների ունեցած տվյալների համաձայն՝ Ինանը նյութեր էր գրում սոցիալական ցանցերում, որոնցում փորձում էր «վարկաբեկել» թուրք որոշ պաշտոնյաների:
Ավելի վաղ Anadolu-ն գրել էր, որ հատուկ գործողության արդյունքում հայրենիք է ուղարկվել գործարար Սալիհ Զեքի Իգիթը: Ըստ gazeta.ru-ի՝ Իգիթին առևանգել են Օդեսայում:
Թուրք լրագրող և քաղաքական էմիգրանտ Յունուս Էրդօղլուն, որ ապրում է Կիևում, տեղեկացրել է, որ Անկարան Ուկրաինայում գտնվող մարդկանց ցուցակ է կազմել, որոնց անհրաժեշտ է առևանգել: Նրա խոսքով՝ այդ ցուցակում նշված են ութ քաղէմիգրանտների անուններ, որոնք հանդես են գալիս Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականության դեմ:
Փոխանցում է euronews-ը:
‘