Էրդողանն Ալիևի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում

504

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Ադրբեջան կատարած այցի ընթացքում իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ քննարկելու է իրադրությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, հաղորդել է Anadolu գործակալությունը։

«Այցի ընթացքում, որը կազմակերպվել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հրավերով, երկու եղբայրական պետությունների ղեկավարները կմասնակցեն Զանգելանում միջազգային օդանավակայանի բացմանը»,- հաղորդել է լրատվական գործակալությունը՝ նշելով, որ օդանավակայանը կառուցվել է թուրքական ընկերությունների մասնակցությամբ։

«Բացի այդ, պետությունների ղեկավարները նոր նախագծերի մեկնարկը կտան», -ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը վերականգնում է հարաբերությունները ռեժիմի հետ
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները համաձայնել են ընդարձակմանը