‘Էրդողանն առաջարկում է վերականգնել մահապատիժը ‘

627

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրում վերականգնել մահապատիժը, որը հանվել է 2002-ին՝ Եվրամիության անդամակցության գործընթացին ընդառաջ:

«Մահապատիժը չի գործում Եվրոպայում: Բայց արդյո՞ք այդպես է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: Այսինքն, հիմնավորված պատճառներ կան այն վերականգնելու համար», — ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է Էրդողանը:

Նա նաեւ մեկնաբանել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ կայացված դատավճիռը: «Ինչպե՞ս կարող էին 77 հոգու սպանած մարդուն 21 տարվա ազատազրկում տալ», — իր զարմանքն է արտահայտել թուրք վարչապետը:

Նա այս հայտարարություններն արել է Քրդական աշխատանքային կուսակցության եւ կառավարական զորքերի բախումների հետեւանքով զոհերի թվի աճի կապակցությամբ: Բացի դրանից, Էրդողանը անհրաժեշտ է համարում վերանայել ՔԱԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի նկատմամբ կայացված վճիռը: Օջալանին նախ դատարանը մահապատժի էր դատապարտել, այնուհետեւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նրա վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկությամբ:  

  

 

Նախորդ հոդվածը‘Շոն Փենը մտադիր է էքշնում խաղալ ‘
Հաջորդ հոդվածը‘Պելեն ազդրի վիրահատություն է տարել ‘