Էրդողանն ու Պուտինը կարող են նորից հանդիպել

125

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են նոր հանդիպում անցկացնել ՄԱԿ-ում թուրք առաջնորդի շփումներից հետո, որտեղ սեպտեմբերի 19-25-ը կկայանա կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։

Այդ մասին հայտնել է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը։

Էրդողանը դրական է վերաբերվել Սոչիում սեպտեմբերի 4-ի բանակցություններում Պուտինի առաջարկին՝ Աֆրիկայի աղքատ երկրներին 1 մլն տոննա հացահատիկ մատակարարելու վերաբերյալ։

«Պուտինի հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ հացահատիկային միջանցքի հարցով բանակցությունները դեռ կշարունակվեն։ Երկու առաջնորդները կարող են նորից հանդիպել ՄԱԿ-ում Էրդողանի շփումներից հետո,- գրում է թերթի՝ թուրք նախագահի վարչակազմին մոտ կանգնած մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։- Էրդողանը շատ հստակ խոսում էր հացահատիկային միջանցքի մասին։ Նա նշեց, թե հուսով է, որ ՄԱԿ-ի հետ միասին պատրաստված առաջարկների փաթեթը հաջողություն կունենա։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»։

ТАСС-ի աղբյուրների հաղորդման համաձայն՝ Թուրքիան առաջիկա օրերին ՄԱԿ-ին կտեղեկացնի Սոչիում կայացած բանակցությունների արդյունքների մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի ՊՆ նոր ղեկավարը ԱՄՆ-ի կամակատարը կլինի
Հաջորդ հոդվածը«Ծովահեն Շոլցը»․ Գերմանիայի կանցլերը վնասվածք ստացել