Էրդողան․ Աշխարհի ճակատագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողների «կույտը» չպիտի որոշի

665

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների «կույտի» բարեհաճությանը։

Այդ մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

Խոսելով գլոբալ համակարգում պահպանվող անհավասարությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելի է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին, որոնք այդ կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողի իրավունքով։

«Այն ժամանակ, երբ աշխարհը և մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները փոփոխվում են, իսկ դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները արմատական ձևափոխությունների են ենթարկվում, անիմաստ է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա»,- ասել է թուրք նախագահը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում՝ այդ երկիր կատարած այցի շրջանակներում։

Ի դեպ, հոկտեմբերի 26-ին Էրդողանը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻ սկզբանե էր․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԲանալու անցքից նայողները․ Ալիք Մեդիա