Էրդողան․ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն

293

Իսրայել կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքար մղող միջազգային դաշինքին առաջարկել է նույնպիսի դիմակայություն ցուցաբերել նաև ՀԱՄԱՍ-ին, որը ԵՄ-ն և ԱՄՆ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը  համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»։

«Վերջին հանդիպմանը նրանք հավաքվել էին ու ասում էին, թե ամբողջ Արևմուտքը ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայե՛լ, այդ դու կարող ես կազմակերպություն լինել, քանի որ Արևմուտքը քեզ շատ փող է պարտք, սակայն Թուրքիան քեզ ոչինչ պարտք չէ։ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական կազմակերպություն է, այլ ազատագրական և մոջահեդական խմբավորում, որը պայքարում է հանուն իր հողի պաշտպանության»,- ասել է Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նախորդ հոդվածըUNRWA-ի ապաստարանները գերծանրաբեռնված են
Հաջորդ հոդվածըՀԺԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները հարգանքի տուրք կմատուցեն Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին