Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Թուրքիային հանձնել մոտավորապես 130 ահաբեկչի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասել ենք․ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հավանության արժանանա, անհրաժեշտ է, որ մեզ հանձնեք առնվազն 130 ահաբեկչի։ Ցավոք՝ դա չի արվել»,- հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ Շվեդիան, մասնավորապես, հրաժարվել է արտահանձնել լրագրող Բյուլենթ Քենեշին, որը Թուրքիայում դատապարտվել է ազատազրկման։
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հինգշաբթի հայտարարել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմ ընդունելն անհնար է, քանի դեռ Ստոկհոլմը երկրում գործող ահաբեկիչների վերջը չի տվել։
Անկարայում Շվեդիայի դեսպանը հինգշաբթի կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք է հայտնվել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության կողմից Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քարոզչության կապակցությամբ։
Փոխանցում է ria.ru-ն։