‘Էրդողան. Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. իրադարձությունների մասին’

1249

Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագետների խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է թուրքական TRT Haber-ը: Նրա խոսքով, այսօր տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ անդրադառնալ պատմությանը: «Պատմությունը մոռանալը հանցագործություն է»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ Անկարայի նման բազմանշանակ հայտարարությունները հաճախակիանում են, չնայած, որ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը հանգում է 1915 թ. իրադարձությունները`որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք ներկայացնելուն:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման պետք է արձագանքի ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհում աճում է մահապարտ-ահաբեկիչների թիվը’