‘Էրդողան. Բրյուսելի ահաբեկչության մասնակիցներից մեկն արտաքսվել է Թուրքիայից’

1716

Թուրքիայի իշխանությունները 2015 թ. հունիսին ձերբակալել, ապա Բելգիա են արտաքսել ահաբեկիչներից մեկին, որը կասկածվում է Բրյուսելում պայթյունների կազմակերպման մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Բրյուսելի ահաբեկիչներից մեկը ձերբակալվել էր (Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող) Գազիանթեփ քաղաքում, ապա արտաքսվել էր Բելգիա»,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ ձերբակալվածին բելգիական իշխանություններին հանձնելիս թուրքական հատուկ ծառայությունները զգուշացրել են, որ այդ մարդը ջիհադիստ է, սակայն նրանք  անտեսել են  այդ նախազգուշացումը, քանի որ չեն կարողացել հաստատել այդ մարդու կապն ահաբեկչական կազմակերպությունների հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրյուսել. Տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի նախկին ՆԳ նախարարը նախազգուշացնում է’