‘Էրդողան. Դինքի սպանությունը նախապես ծրագրված հանցագործություն էր’

671

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված և կանխամտածված հանցագործություն է եղել: Այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`անդրադառնալով Դինքի սպանության գործով անփութության մեղադրանքով պաշտոնյաների ձերբակալություններին: «Չեմ կարծում, որ այստեղ խոսքը վերաբերում է անփութությանը: Դա լավ ծրագրված և կազմակերպված հանցագործություն է եկել: Գործի մանրամասները կբացահայտվեն, և ամեն բան պարզ կլինի»,- հայտարարել է Էրդողանը:

Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Դինքի գործով դատավարության ընթացքում այդպես էլ չեն բացահայտվել սպանության պատվիրատուները, չեն ուսումնասիրվել դատարանում ներկայացված որոշ փաստեր ու վկայություններ: 2013 թ. սեպտեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվել է: 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիների պահանջը կրկին անարձագանք մնաց’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’