‘Էրդողան. Դուք չօգնեցիք՝ հիմա մի վրդովվեք’

1984

Դուք չօգնեցիք՝ հիմա մի վրդովվեք. այսպես է  պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանյան C-400 համալիրներ ձեռք բերելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի գործընկերների քննադատությանը:

Պենտագոնում իրենց դժգոհությունը բացատրել են նրանով, որ ռուսաստանյան համալիրը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Իսկ Բրյուսելը հայտարարել է, որ Անկարան դաշնակիցներին չի ներկայացրել գործարքի որևէ մանրամասն:

«Մենք կարևոր քայլեր ենք անում: Նրանք կատաղել են C-400-ի գործարքի պատճառով: Իսկ ի՞նչ էիք սպասում: Որ ձե՞զ պիտի սպասեինք: Պարզ է, որ մենք ինքնուրույն ենք անում մեր անվատանգությունն ապահովող անհրաժեշտ քայլերը, և ինքներս ունակ ենք հոգալու մեր կարիքները»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերներին է դիմել դեռ մի քանի տարի առաջ. Անկարան մտադիր էր նորացնել իր ՀՕՊ-ը հարևան Սիրիայում պատերազմի ֆոնին: Դաշնակիցներն սկզբում համաձայնել էին թուրքերին տրամադրել ամերիկյան «Փեթրիոթ» համալիրներ, բայց հետո տարբեր պատճառներով հրաժարվել էին: Արդյունքում՝ Թուրքիան դարձել էր Չինաստանից հետո երկրորդ երկիրը, որը պայմանագիր էր կնքել ռուսաստանյան C-400 համալիրներ գնելու վերաբերյալ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի դիվանագետներին ԱՄՆ-ում տուգանք է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն ‘