‘Էրդողան. Թուրքիայի նոր կառավարությունը կձևավորվի մինչև օգոստոսի 29-ը’

782

Թուրքիայի վարչապետ և նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոր կառավարությունը կձևավորվի մինչև օգոստոսի 29-ը: Այդ մասին նա հայտարարել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության գլխավոր ասամբլեայի բացումից առաջ: «Ուրբաթ մենք արդեն կձևավորենք նոր կառավարություն: Այսօրվա ելույթները ոչ մի դեպքում հրաժեշտի խոսք չեն: Դա մեր առաքելության փոփոխություն չէ, այլ ընդամենը անվանման (պաշտոնի) փոփոխություն է»,- ասել է Էրդողանը, որն օգոստոսի 28-ին ստանձնում է նախագահի լիազորությունները:

Այսօրվա  համագումարում Արդարության և զարգացման կուսակցությունը նոր նախագահ կընտրի, որն էլ կդառնա Թուրքիայի 26-րդ վարչապետը: Այդ պաշտոններին հավակնում է մեկ մարդ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, որի առաջադրման մասին օգոստոսի 21-ին հայտարարեց անձամբ Էրդողանը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆիննական ԱԳՆ-ն հիշեցրել է Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ջիհադիստներն սպառնում են ամբողջ Մերձավոր Արևելքին’