‘Էրդողան. Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելն անհեռանկար գործ է’

2120

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, մասնավորապես՝ ֆինասական համակարգի ապակայունացման միջոցով, անհեռանկար գործ են:

Երկրի ղեկավարը բնակչությանը կոչ է արել բանի տեղ չդնել հակաթուրքական գործողությունները, որ ձեռնարկում են Թուրքիայի թշնամիները:

«Թուքրիայի դեմ տարբեր կամպանիաներ են տարվում: Բանի տեղ մի դրեք դրանք: Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովրդին, իրավունք և աստված»,- ասել է Էրդողանը՝ Ռիզայում դիմելով քաղաքացիներին, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ամերիկյան ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ՝ ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի կապակցությամբ:

Պաստորը Թուրքիայի իշխանությունների կողմից ձերբակալվել է 2016 թ. հոկտեմբերից, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությանը, ինչպես նաև երկրում ահաբեկչական ճանաչված Քրդական բանվորական կուսակցությանը աջակցելու մեղադրանքներով: Բրանսոնը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով «ամոթալի ու նողկալի»:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վարդին երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Հետախուզվում է Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտորը՝ Ս. ֆարմանյանի քույրը. ՔԿ’