‘Էրդողան. «Համբուրում եմ Օզիլի աչքերն ու լիովին աջակցում եմ նրան»’

1593

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որն օրերս հեռացավ Գերմանիայի հավաքականից:

«Կրոնական տեսակետների համար այդպիսի ռասիստական վերաբերմունք մի երիտասարդ տղայի հանդեպ, որը միշտ 100 տոկոսով ներդրել է ուժերը Գերմանիայի հավաքականի խաղերին, ուղղակի անընդունելի է:

Համբուրում եմ նրա աչքերը: Լիովին աջակցում եմ Մեսութի հայտարարությանը»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում Die Welt-ը:

Նախագահը նշել է նաև, որ զանգել է Օզիլին իր աջակցությունը հայտնելու համար:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Պրիմերայում առաջիկա «Էլ Կլասիկո»-ների օրերը»’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի դատախազությունը վերսկսել է Աբիդալի լյարդի փոխպատվաստման գործը’