‘Էրդողան. Մենք բանի տեղ չենք դնի ցեղասպանության վերաբերյալ ԵԽ բանաձեւը ‘

1399

‘

Եթե Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունի, Թուրքիան դրա վրա ուշադրություն չի դարձնի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Today’s Zaman-ը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան վստահաբար գիտի, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ»:

«Անկախ այն բանից՝ ինչ որոշում կընդունվի (Եվրախորհրդարանի կողմից), մենք դա բանի տեղ չենք դնի: Որովհետեւ անհնար է, որ Թուրքիան ընդունի, որ նման հանցանք է գործել: Յուրաքանչյուր ոք պետք է իմանա այդ: Մեզ վրա ցեղասպանության հետք, բիծ անգամ չկա», — ասել է Էրդողանը:

 Էրդողանը նաեւ կրկին սպառնացել է Թուրքիայից արտաքսել քաղաքացիություն չունեցող հայերին:

«100 հազար հայ է ապրում Թուրքիայում: Մենք կարող ենք արտաքսել նրանց, բայց չենք անում», — ասել է նա:

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանն այսօր լիագումար նիստում բանաձեւ կընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Քվեարկությունը տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարության ֆոնին, որով կաթոլիկների քահանայապետը Մեծ Եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն անվանեց:
Բացի դրանից, ըստ աղբյուրի՝ Եվրախորհրդարանը բանաձեւ կընդունի, որով 2015-ը Հայոց ցեղասպանության հիշատակի տարի կհռչակվի:

 

‘

Նախորդ հոդվածը‘Քարաթափում Վայոց ձորի մարզում’
Հաջորդ հոդվածը‘ Գոդին. « Ռամոսի և Մանջուկիչի բախումից ես հիասթափված եմ»(տեսանյութ)’