‘Էրդողան. Մոսկվան և Անկարան ընդհանուր հիմք են ստեղծել ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար’

858

Մոսկվան և Անկարան պետք է ջանքերը միավորեն Սիրիայում  առկա իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Թուրքիայի վարչապետն ընդգծել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություն ունեն ղարաբաղյան հակամարտության և Սիրիայում իրավիճակի կարգավորման առումով: Նրա ասելով, երկու երկրները պետք է ընդհանուր քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: «Այդ թեմաների շուրջ մեր վարած բանակցությունները մեզ թույլ են տվել հիմք ստեղծել այդ հարցերը կարգավորիելու համար», — նշել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է Ինտերֆաքսը: 

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Գերմանիան ամեն ջանք կգործադրի «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի անդամությունը շարունակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հարցապնդման հետքերով. Առողջապահական ապահովագրության մասին ‘