‘Էրդողան. Ռուսաստանի նախագահը հիասթափեցրել է Անկարային’

1490

‘

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ իր հայտարարությամբ հիասթափեցրել է Անկարային, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթ մեկնելուց առաջ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է TRT Haber հեռուստատեսությունը:

Էրդողանի խոսքով՝ նման հայտարարություն անելուց առաջ Ռուսաստանը թող ուսումնասիրի իր պատմությունը:

Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան չի ամաչում իր պատմության համար, քանի որ իր երկրի պատմության մեջ ոչ մի «հայերի ցեղասպանություն» էլ չի եղել: Փոխանցում է trend-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Ելիզավետա II-ը դուրս է մնացել Մեծ Բրիտանիայի մեծահարուստների ցուցակից’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևը հաղթանակի համար ներողություն է խնդրել «սուպերդեմոկրատական երկրներից»’